🟨 Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։ Բայց տեսնենք։ Սերժ Սարգսյան
🟨 Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես Ուկրաինայում կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն անդամների կողմից, որոնք համաձայնել են։ ▫️Դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի վրա ճնշումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտե
🟨 Որոշել ենք՝ ատոմակայանի տիպը լինի մոդուլային։ ▫️Շարունակել ենք ուսումնասիրել մեզ արվող առաջարկները՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի, Ֆրանսիայի մասով։ ▫️Կախված մոդելի ընտրությունից՝ կորոշվի, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը։ Դավիթ Խուդաթյան
🟨 Իրանի նախագահը հրահանգել է է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ։ ▫️Բանակցությունները կանցկացվեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։ Fars News Agency ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ: ▫️Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին: Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ