🟥Տիգրան Ավինյանը դատարանում կրկին հաղթել է «Սիվիլիթաս» հիմնադրամին։ ▫️Դատարանը մերժել է «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով վերջինս պահանջում էր, որ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի «Մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» ձևակերպման համար։
🟨 Կիևում շուրջ 6000 շենք զանգվածային հարձակման հետևանքով առանց ջեռուցման է, կան ջրամատակարարման խափանումներ։ ▫️Կոչ եմ անում բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն, ժամանակավորապես լքել քաղաքը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո
🟨 Խամենեին մեղադրել է ցուցարարներին, որ իրենց հույսը կապելով Վաշինգտոնի հետ, գործում են ի վնաս Իրանի։ ▫️«Եթե նա [Թրամփը] կարող է, թող զբաղվի իր երկրով. այնտեղ արդեն տեղի են ունենում տարբեր միջադեպեր»։
🟨 Լրագրող — Պուտինը զանգահարե՞լ է Ձեզ նավի [Marinera] բռնագրավումից հետո։ ▫️Թրամփ — Այդ մասին չեմ ուզում ասել, փաստն այն է, որ ռուսական նավերը՝ սուզանավը և ավիակիրը, երկուսն էլ շատ արագ հեռացան, երբ մենք ժամանեցինք։
🟨 Ըստ Սիրիայի ՊՆ-ի՝ Հալեպում հրադադար է։ Որոշ տվյալներով՝ բախումների հետևանքով տեղահանվել է ավելի քան 100.000 մարդ, զոհվել՝ 21-ը։ ▫️Չեղարկվել է Հալեպ-Երևան չվերթը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ