🟨 Միջդիրքային, բանակային դիրքեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են նաև տոնական օրերին՝ շուրջօրյա ռեժիմով: ՀՀ ՊՆ
🎄Սիրելի՛ հետևորդներ, Radar Armenia-ն ջերմորեն շնորհավորում է Ամանորի առթիվ։ 2026 թվականին ամենքին և Հայաստանին՝ 🔺Խաղաղություն, համերաշխություն ու հանդուրժողականություն։ 🔹Բարեկեցություն, սոցիալական ու տնտեսական ապահովություն։ 🔸Ամենաբարի ու նվիրական նպատակների իրականացում։
🟩 Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է, և որտեղ մարդկային ջերմությունը չի կորել։ ▫️Ուզում եմ, որ նոր տարին բոլորիս բերի խաղաղություն և մարդկային ջերմություն։ Թող մեր տներում լինի լույս, առողջություն և սեր։ ▫️Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Տիգրան Ավինյան
🟧 Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ ▫️Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14 -18 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ը 2025թ․-ն ամփոփում է մոտ 1 միլիարդ դոլար գնահատվող քաղաքային զարգացման և ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ ու գործարկմամբ։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Իրանի նախագահը դատապարտել է Կիևի կողմից Նովգորոդում ՌԴ նախագահի կեցավայրի վրա կազմակերպված հարձակումը։