🟨 2026թ. փետրվարի 1-ից Հռոմ այցելող զբոսաշրջիկները, եթե ցանկանում են «Տրևի» շատրվանը տեսնել ջրին անմիջապես մոտ տարածքից, ստիպված կլինեն 2 եվրո վճարել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧 Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք։ ▫️Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Նյու Յորքի մետրոպոլիտենը հրաժեշտ է տալիս ֆիզիկական MetroCard-երին: Հունվարի 1-ից քաղաքն ամբողջությամբ կանցնի անհպում վճարային համակարգին (բանկային քարտով կամ սմարթֆոնով)։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը և ընդգծել, որ Պուտինն իրեն ասել է, թե չի կարող հավատալ, ինչպես է ԱՄՆ-ն հասել այդ արդյունքին, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի։
🟨 2025 թվականին «Երքաղլույս» ՓԲԸ-ում իրականացրել ենք մի շարք ծրագրեր. ▫️Ամբողջությամբ ավարտվել է նատրիումային լուսատուների փոխարինումը ԼԵԴ լուսատուներով, այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկը, ▫️82 փողոցում փոխարինվել է 12․021 հատ ԼԵԴ լուսատու, ▫️Լուսավորվել են երևանյան բոլոր արձանները։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփն արձագանքեց, որ ԱՄՆ վարչակազմը, փառք Աստծո, Tomahawk հրթիռներ չի մատակարարել Ուկրաինային։ ▫️ԱՄՆ նախագահի խոսքով՝ Նովգորոդում Պուտինի կեցավայրի վրա հարձակումը կազդի Զելենսկու հետ աշխատելու ԱՄՆ մոտեցման վրա։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևն ԱԹՍ-ներով հարձակում է գործել Նովգորոդում ՌԴ նախագահի պետական կեցավայրի նկատմամբ։ Ոչնչացվել է 91 ԱԹՍ։ ▫️Որոշվել են պատասխան հարվածի թիրախները և ժամկետները։ ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի, սակայն մտադիր չենք դուրս գալ բանակցային…