🟨 Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Դիլիջանի, Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ ▫️Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Հեռարձակվել է «Netflix»-ի դասականներից՝ «Strange things» սերիալի եզրափակիչ մասը։ Սերիայի տևողությունը 2 ժամ 5 րոպե է։ Այն լիամետրաժ ֆիլմ է, որն ամփոփում է բոլոր սյուժեները։ ▫️Սերիալի 10-ամյա արկածն ավարտված է։
🟨 Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք։ ▫️Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե պետական և թե մասնավոր հատվածից։ Նիկոլ Փաշինյան
🟨 Միջդիրքային, բանակային դիրքեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են նաև տոնական օրերին՝ շուրջօրյա ռեժիմով: ՀՀ ՊՆ
🎄Սիրելի՛ հետևորդներ, Radar Armenia-ն ջերմորեն շնորհավորում է Ամանորի առթիվ։ 2026 թվականին ամենքին և Հայաստանին՝ 🔺Խաղաղություն, համերաշխություն ու հանդուրժողականություն։ 🔹Բարեկեցություն, սոցիալական ու տնտեսական ապահովություն։ 🔸Ամենաբարի ու նվիրական նպատակների իրականացում։