🟨 Համայնքների լիազորությունները պետք է ուղեկցվեն իրական ռեսուրսներով և ինստիտուցիոնալ կարողություններով։ ▫️Երբ համայնքներն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ, նրանք դառնում են պետության իրական գործընկերներ՝ ոչ թե պարզապես վարչական ստորաբաժանումներ։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ավելի շատ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական։ Կարծում եմ՝ ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։ ▫️Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը: Նիկոլ Փաշինյան
🟨🟧 «Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջ — հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից [հիմնականում` Ռուսաստանից] բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Դանիել Իոաննիսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այս պատերազմը պետք է դադարեցվի, նախքան այն կսրվի և կհրկիզի ամբողջ տարածաշրջանը։ ▫️Եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, դրան հասնելը, անշուշտ, հնարավոր է։ Ռեջեփ Թայիփ Էրդողան
🟨 Փարիզում Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։ ▫️Անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթար
🟨 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Փարիզում հանդիպել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։