🟨 Իրանի 15 նահանգներում բողոքի ակցիաները և բախումները շարունակվում են։ TIME ամսագրի տվյալներով՝ միայն Թեհրանում կարող է մինչև 217 զոհ լինել։ Սակայն այս թվերը պաշտոնական չեն։
🟨 Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել երկիր։ Նրանք մզկիթներ են այրել։ Այս մարդիկ այս երկրին չեն պատկանում։ ▫️Ամերիկան և Իսրայելը ասում են նրանց. «Մենք այստեղ ենք, դուք գնացեք և ոչնչացրեք, և մենք կգանք ձեր հետևից»։ Մասուդ Փեզեշքիան
🟧 Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեն, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Դրանք կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան Տեսանյութը՝ News.am-ի
🟨 Իրանի տարբեր քաղաքներում ցույցերը շարունակվել են։ Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ ընդհանուր առմամբ կան հարյուրավոր ձերբակալվածներ, զոհերի թիվը ավելի քան 70: Տվյալները, սակայն, պաշտոնական չեն։
🟧 Ռուս հաղորդավար, պրոպագանդիստի համարում ունեցող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Հայաստանը կորցնելը դեմ է ՌԴ ազգային շահերին։ Նրա պնդմամբ՝ «Հատուկ ռազմական գործողություն» պետք է իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, այլև ՌԴ ազդեցության այլ տարածքներում։ ▫️Նրա խոսքով՝ պետք է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա։
🟨 Տեղեկությունը, թե ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ