🟨 Նոր տարվա գիշերն ունենալու ենք մեծ ծավալով տեղումներ, դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով։ Մեր տեխնիկան ու մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որ քաղաքը լինի անցանելի։ ▫️Երկրորդային որոշ փողոցներում, բարձրադիր հատվածներում դեռ խնդիրներ ունենք։ Տիգրան Ավինյան
🟨 Տարածքային խնդիրներն ամենալուրջն են և չլուծվածը։ Ուկրաինան պետք է լուծի կարգավորման հարցերը հանրաքվեի կամ խորհրդարանի հաստատման միջոցով։ ▫️Հարկ է շտապել՝ համաձայնության հասնել, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է նոր տարածքներ կորցնել։ Դոնալդ Թրամփ
🟨 Թրամփը հայտարարել է, որ հաշվի առնելով վերջին 11 ամսում կարգավորած 8 պատերազմները, ԱՄՆ-ն արդյունավետորեն ստանձնել է ՄԱԿ-ի դերը, որը շատ քիչ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերել հակամարտություններին։
🟩 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին, բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Կարինա Առուստամյանի և Դը բենդի համերգային ծրագիրը։
🟨 2025թ․ սպորտի ոլորտում իրականացրել ենք մի շարք ծրագրեր. ▫️Անցկացվել է 11 միջազգային մրցաշար, 6 մասսայական սպորտային միջոցառում և 10 քաղաքային մրցաշար, ▫️Ազարյանի անվան մարզադպրոցի շինաշխատանքներ, ▫️Աշխատավարձերերի բարձրացում՝ 30% , ▫️Թենիսը մանկապարտեզներում ծրագիր: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Երևանում դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերն սպասվում է ձյուն։ ▫️Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ը կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հւնվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟧 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է՝ «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված: ▫️ՀԷՑ-ը ողջ կարողությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված…