🟨 Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Երևանի քաղաքապետարան
🟨 Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ ▫️Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ ԱՍՀ նախարարություն
🟨 Ջեյհուն Բայրամովն Իրանի ԱԳ նախարարին մանրամասն տեղեկացրել է հայ–ադրբեջանական բանակցությունների մասին` նշելով. ▫️Տարբեր պետությունների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում է տարածաշրջանում անվտանգության: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ ամերիկահայկական ԶԼՄ-ների, Քամալա Հարրիսը ՀՀ անկախության տոնի առթիվ դիմել է ամերիկահայ համայնքին։ ▫️Աջակցում եմ Հայաստանի և նրա հարևանների միջև տևական խաղաղությանը,հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության վրա։ ▫️ԼՂ-ից տեղահանված հայերի` իրենց տուն անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական է վերականգնելու հայության արժանապատվությունը և տարածաշրջանի կայունությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧🟨 Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. ▫️Թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, ▫️Բջջային հավելված, ▫️Մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ ▫️Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: ▫️Ալեն Բերսեն ընդգծել է ՀՀ հետ համագործակցությունն ընդլայնելու ԵԽ պատրաստակամությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ