🟨 Տեղեկությունը, թե ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այս տարի գործընկերներին տրվող ամանորյա նվերը եղևնին էր, որը դարձավ նվեր քաղաքին։ ▫️Այսօր նրանց հետ միասին Օղակաձև զբոսայգում տնկեցինք դրանք՝ համալրելով Երևանի կանաչ ֆոնդը: Տիգրան Ավինյան
🟨 Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ բնական և կանոնական ընթացքով։ ▫️Ոչ լեգիտիմ և մերժելի ենք համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ
🟨 Ձյան առատ տեղումները խաթարել են աշխատանքը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ ▫️Նախօրեին հարյուրավոր թռիչքներ էին հետաձգվել, հազարավոր մարդիկ՝ մնացել սպասասրահներում, շատերը ավելի քան 8 ժամ սպասել են իրենց ուղեբեռին։