🟩 Այսօր՝ 20:00-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը: Տիգրան Ավինյան
🟧 ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել Փրովիդենսում գտնվող Բրաունի համալսարանում։ ▫️Նվազագույնը 20 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել։
🟨 Երևանյան այբուբենի «Դ»-ն կարող էր լիներ Դալման, որի առաջին այգին, ըստ լեգենդի, տնկել էր Նոյ նահապետը, Արարատից իջնելուց անմիջապես հետո: ▫️Սակայն Մարկ Գրիգորյանը ընտրեց մեկ այլ պատմություն: Երևանի քաղաքապետարան
🟨 Կալկաթայի մարզադաշտում, որտեղ Մեսսիի մասնակցությամբ միջոցառում էր, անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել։ ▫️Ֆուտբոլիստի երկրպագուները սկսել են գոռալ և շշեր ու աթոռներ նետել դաշտ։
🟨 Ձմեռային տունկի շրջանակներում Երևանի ողջ տարածքում տնկվեցին շուրջ 600 մշտադալար ծառեր, որոնցից մոտ 250-ը՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից այգում։ ▫️Տնկված մշտադալար ծառերի մեծ մասը աճեցվել են հենց քաղաքային տնկարանում։ Տիգրան Ավինյան