🟨 Թրամփը չափազանց հիասթափված է ՌԴ-ից և Ուկրաինայից։ Նա հոգնել է հանդիպումներից՝ հանդիպումների համար։ Նա այլևս չի ուզում խոսել, ուզում է գործողություններ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
🟨 Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անհամատեղելի կլինի. ինչ-որ պահի Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանական Minval-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Բաքուն մտադիր էր ձերբակալել նաև ԼՂՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին։ Վերջինս, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, խնդրել է հնարավորություն տալ իրեն լքել Արցախը և հասնել Հայաստան, ինչի դիմաց «տրամադրել է Ադրբեջանի համար հետաքրքրություն ներկայացնող անձանց կոորդինատները, կազմակերպել հայկական դիրքերի զինաթափումը և ստորագրել կապիտուլյացիայի ակտը»։ ▫️ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հերքեց այդ տեղեկատվությունը. «Ադրբեջանական մամուլը ամեն օր որևէ սադրող հայտարարություն անում»։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩🟨 Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ ▫️Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
🟨 Դեկտեմբերի 12-ից Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով: Երևանի քաղաքապետարան