🟨 Դոնալդ Թրամփն ուղիղ եթերում է հետևել Մադուրոյի ձերբակալությանը։ Գործողությունն իրականացրած ԱՄՆ հատուկ ջոկատայիններից մի քանիսը վիրավորվել են, զոհեր չկան։
🟨 Վենեսուելայի տարածքում իրականացված ռմբակոծությունները, նախագահի ձերբակալությունը անցնում են անընդունելի սահմանը։ Դրանք ոտնձգություն են Վենեսուելայի ինքնիշխանության նկատմամբ: Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվա
🟨 Ռուբիոն հայտնել է, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ-ում քրեական մեղադրանքներով դատաքննության ենթարկվելու համար: Ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար։ ▫️Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից հետագա գործողություններ չեն սպասվում։ Սենատոր Մայք Լի
🟥 ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարված է իրականացրել Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից։ Դոնալդ Թրամփ