🟨 Ահաբեկչական գործողություններից 3 օր հետո Իրանում իշխանությունները ամբողջական վերահսկողություն ունեն։ Իրանում իրավիճակը հանդարտ է։ Իրանի ԱԳՆ Աբաս Արաղչի
🟨 4 տարվա ընթացքում առաջին անգամ Կիևում էներգամատակարարման իրավիճակը չափազանց բարդ է։ Մոտ 400 բազմահարկ բնակելի շենք շարունակում է մնալ առանց ջեռուցման: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո
🟨 Այսօր ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացի Թուրքիայի միջոցով փոխանցվել է Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Արդարադատության նախարարություն
🟨 Ուկրաինայի հակակոռուպցիոն ուժերը խուզարկել եննախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցության գրասենյակը։ ▫️Նա մեղադրվում է խորհրդարանի պատգանավորներին տևական ժամանակ կաշառելու մեջ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։ Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։ ▫️Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨⬛️ Իրանում ցույցերը շարունակվում են։ Զոհերի վերաբերյալ թվերը շատ տարբեր են, պաշտոնական տվյալներ չկան։ ▫️IHRNGO — 734 զոհ ▫️HRANA — 2500 զոհ ▫️CBS News — 12000 զոհ