🟨 Իրանի ԱԳՆ են կանչվել Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դեսպանները։ ▫️Նրանց ներկայացվել է ցույցերի ընթացքում իրականացված բռնությունների տեսանյութեր և պահանջվել է հետ վերցնել բողոքի ցույցերին աջակցող հայտարարությունները: Tasnim
🟨 Ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամբողջությամբ ընդունել է տարիներ շարունակ ապօրինի եկամուտներ ստանալու փաստը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շատ անհանգստացած ենք։ Իրանում ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ։ Տեղեկատվական դադարը շատ է անհանգստացնում, չունենք բավականին տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ ▫️ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդը և Սահմանադրությունը։ Եթե պարզվի՝ ժողովրդի ու Սահմանադրության մեջ խզում կա, չի՞ ստացվում արդյոք, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի։ Նիկոլ Փաշինյան
🟨 18 մետրանոց 250 ավտոբուսի մուտքը և՛ խցանումների, և՛ օդի որակի մասով կարևոր է։ ▫️Որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտից հնարավոր կլինի արգելել այլ մեքենայի մուտքը։ ▫️Այդ ավտոբուսները արտանետումներ չեն ստեղծում, և փոխարինում են մարդատար մեքենաներին (շուրջ 25.000 մեքենա)։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨⬛️ Ըստ Իրանում գործող «Մարդու իրավունքների պաշտպանության» ԶԼՄ-ի, որին մեջբերում է նաև ամերիկյան CNN-ը, 15-օրյա ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 544-ի։