🟨 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների, ինչպես նաև Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
🟨 Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի տարվա ամփոփիչ համերգը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Էնրիկո Ֆագոնեի ղեկավարությամբ և մենակատար դաշնակահար Ֆրեդի Քեմփֆի մասնակցությամբ: ▫️Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրված նվագախումբը շարունակաբար զարգանում է՝ հանդես գալով միջազգային հեղինակավոր հարթակներում և մշտապես վայելելով քաղաքապետարանի լիակատար աջակցությունը։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում: ▫️Դեկտեմբերի 21-ին վարչապետը Ս.Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: ▫️Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Վարչապետի խոսնակՆազելի Բաղդասարյան