⬛️ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: ▫️Զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Տուժել է 4 փրկարար: ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ունեցել ենք 200-ի հասնող գերի։ Այսօր կա 23 հաստատված գերի։ Վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի։ Վերադառնալու են բոլորը, որոնք գերեվարվել են կամ հայտնվել այնտեղի [Բաքվի] բանտերում։ Մեր իշախնությունն ամեն ինչ արել և անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան։ Ալեն Սիմոնյան
🟨 Երևանում, հատկապես Կենտրոնում, նոյեմբերի 17-25-ը մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ, Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և 25-ին՝ գերազանցելով 4.3 անգամ։ ▫️Վերջին օրերին օդի տուրբուլենտականությունը Արարատյան գոգավորություննում դադարել է, ինչը հանգեցրել է օդի տեղաշարժի կանգման ու աղտոտատվածության կուտակման։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ