🟨 Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ▫️Երևանը, սակայն, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨 ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Ծինփինը հայտնել է, որ Չինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերին։
🟨 Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ ▫️Դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել: ՇՄՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ ▫️Պուտինը նշել է, որ ամերիկյան առաջարկների՝ իրենց փոխանցված տարբերակը, կարող է հիմք հանդիսանալ ռուս-ուկրաինական հակամարտության վերջնական կարգավորման համար: Կրեմլ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2025թ. 16 հազար պահեստազորային ներգրավվել է վարժական հավաքներին։ 2026թ. նախատեսում ենք՝ հավաքներին կներգրավվի 20 հազար պահեստազորային։ Սուրեն Պապիկյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Կառավարությունը հավանություն տվեց զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ