🟨 Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն պատերազմը դադարեցնելու քայլերի վերաբերյալ: ▫️Ուկրաինական պատվիրակության կազմի և բոլոր անհրաժեշտ հրահանգների վերաբերյալ հրամանագիրն արդեն ստորագրվել է։ Վոլոդիմիր Զելենսկի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Օրգանիկ սահմանադրական պրոցեսը, որի արդյունքը կդառնա ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունումը, չափազանց կարևոր է մեր պետության հարատևության և անվտանգության օրակարգի տեսակետից։ ▫️Ինչու նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ։…
🟨 Լուկաշենկոն Թրամփի հետ պայմանավորվածությունների շրջանակում ներում է շնորհել 31 ուկրաինացու, ովքեր մեր երկրում հանցագործություններ են կատարել։ ▫️Հռոմի պապի խնդրանքով ներում է շնորհվել նաև ծանր հանցանքներ գործած 2 կաթոլիկ քահանայի։ Բելառուսի նախագահի խոսնակ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խաղաղությունը չի կարող հաստատվել այն երևակայական ընկալմամբ, որ եթե շատ փող ու զենք տանք, Ուկրաինան կհաղթի։ Ուկրաինա-ՌԴ ցանկացած խաղաղության ծրագրի հիմքում 3 առաջնահերթություն է. ▫️Դադարեցնել արյունահեղությունը՝ պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ▫️Պայմանների ընդունելիությունը թե՛ ՌԴ, թե՛ Ուկրաինայի համար։ ▫️Նվազագույնի հասցնել պատերազմի վերսկսման ռիսկը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս
🟨 Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել, այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ ▫️Դեպքի մասին շրջանառվում են ոչ հավաստի տեղեկություններ։ Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփը հայտարարել է, որ եթե Նյու Յորքի քաղաքապետ ընտրվի դեմոկրատ թեկնածուն, որին ինքը համարում է կոմունիստ, ապա քաղաքին հատկացվող պետական միջոցները կրճատելու է։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ։ ▫️Ծանոթացել են կենտրոնի գործունեությանն ու Երևանում ներդրված ժամանակակից թվային գործիքներին: Երևանի քաղաքապետարան