🟨 Այսօր կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կասիմ-Ժոմարտ Տոկաև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նոյեմբերի 23-ից Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պ.-ից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: ▫️Շիրակի փ.-ի 2 կողմերում՝ Շիրակ-Արարատյան փ.-երի խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
🟨 Հվ. Կովկասում ստեղծված իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համար: Ղազախստանը աջակցում է «Խաղաղության խաչմերուկ»-ը և հետաքրքրված է TRIPP նախագծին մասնակցության հարցում: Կասիմ-Ժոմարտ Տոկաև
🟨 «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խմբի «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: ▫️Միջոցառման շրջանակներում կարված թեմատիկ հագուստները հենց առաջնախաղի օրվանից կհայտնվեն վաճառքում, որի եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը: Տիգրան Ավինյան
🟨 Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները: Երևանի քաղաքապետարան
🟨 Ըստ The Telegraph-ի՝ Թրամփի վարչակազմի կողմից մշակված 28-կետանոց ծրագիրը նախատեսում է. ▫️ՌԴ կողմից Արևելյան Դոնբասի վարձակալություն, ▫️ուկրաինական բանակի կրճատում, օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք, ▫️ռուսերենը՝ պաշտոնական պետական լեզուներից մեկը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կբարձրանա: Եղանակը Երևանում նոյեմբերի 21-ին՝ 🌖 Ցերեկ +14 +16 🌗 Երեկո +7 +9 🌘 Գիշեր +1 +3 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայում այլևս քաղաքական ղեկավարություն չկա, սա հանցավոր խումբ է։ ▫️Ուկրաինացի զինվորներին պետք է զենքերը վայր դնելու և հանձնվելու հնարավորություն տրվի։ Վլադիմիր Պուտին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անակնկալ այցով Աջափնյակ վարչական շրջանում էի: Այցելությունների նպատակը խնդիրները տեղում տեսնելն ու լուծումներ տալն է: ▫️Աջափնյակում խստացվելու են կոմունալ ծառայությունների աշխատանքները։ Մաքրության, կանաչապատման և բակային բարեկարգումների մասով տրված հանձնարարականները խստորեն վերահսկվելու են: Տիգրան Ավինյան