🟨 Կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026թ․ առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ ▫️ԱԱ-2026-ի մասնակից 42 հավաքականները հայտնի են։ Եվս 6 թիմ որոշվելու է անցումային հանդիպումների արդյունքներով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Netflix-ը հաղթել է Warner Bros. Discovery-ի համար մրցակցային պայքարում՝ գերազանցելով մրցակիցներ Comcast-ին և Paramount Skydance-ին։ ▫️Այն ձեռք է բերում ընկերության և՛ կինոյի, և՛ հոսքային հեռարձակման բիզնեսները 72 միլիարդ դոլարով։
🟨 Կասկադի գործընթացի մեկնարկը փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։ ▫️Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանը։ ՀՀ ԱԳՆ