🟨 Դատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Դատախազություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անգլիայի հավաքականի անդամ Ջուդ Բելինգհեմը կարող է որակազրկվել՝ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո արգենտինացի Բարկոյին հարվածելու համար։ ՖԻՖԱ-ն արդեն պահանջել է տեսանյութը՝ հետաքննության համար։ ▫️Որակազրկման դեպքում Բելինգհեմը կբաց թողնի Ֆրանսիայի դեմ երրորդ տեղի համար խաղը։
🟨 Հուլիսի 17-ին, ժամը 10:30-ին, Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։ ▫️Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Երևանի քաղաքապետարան
🟨 Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են իրական խաղաղության մեջ և վերականգնում են առևտրային կապերը տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ ▫️Սակայն Բաքուն պնդում է, որ վերջնական համաձայնագրի ստորագրումից առաջ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ։ Reuters
🟨 Թեև այսօր դուք՝ «Երեք Առյուծներդ», ցավով եք տանում այս պարտությունը, միևնույն է, մնում եք ամբողջ ազգի հպարտությունը և դեռ կվերադառնաք ավելի ուժեղ։ Արքայական ընտանիքը ուղերձ է հղել Անգլիայի հավաքականին՝ Արգենտինայի դեմ խաղից հետո
🌎 Mundial — 2026, կիսաեզրափակիչ 🏴 Անգլիա — 1 🇦🇷 Արգենտինա — 2 ▫️Հանդիպումն ավարտվեց։ Արգենտինայի հավաքականը եզրափակչում է և կմրցի Իսպանիայի հետ։
🟨 Իրանը թույլ է տվել ԱՄՆ քաղաքացուն, որը 2024թ․ դեկտեմբերին անօրինական կերպով ձերբակալվել էր Բայդենի օրոք, լքել երկիրը։ Նա այժմ անվտանգ կերպով գտնվում է Իրանից դուրս։ ▫️ԱՄՆ-ն գնահատում է Իրանի կողմից բարի կամքի այս ժեստը։ Դոնալդ Թրամփ