🟨 Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Շնող գյուղում։ ▫️Երևանի 39-ամյա և Շիրակի մարզի 31-ամյա բնակիչները ներկայացվել են Երևանի վարչություն։ ՆԳՆ
🟨 Բագրատունյաց 2/8 հասցեում իր գործունեությունն է սկսել Max Oil-ի նորաբաց բենզալցակայանը։ Լցակայանը գործում է 24/7՝ ապահովելով արագ, անվտանգ և հարմարավետ լիցքավորում։ ▫️Նորաբաց մասնաճյուղում գործում է նաև Max Cafe-ն, որտեղ այցելուներին սպասում է Իտալիայում՝ հատուկ հայ սպառողի համար արտադրված Max Coffee-ի անուշաբույր և թարմ պատրաստվող սուրճը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads
🟨 Լավ կլիներ, եթե Իսրայելը դուրս գար Լիբանանի որոշ հատվածներից և Սիրիայի հարավից։ ▫️Ահմեդ ալ-Շարաան կցանկանար մտնել և ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին։ Ես մտածում եմ նրան կանաչ լույս տալու մասին։ Դոնալդ Թրամփ
🟨 Ես Պուտինին անընդհատ նույն բանն եմ ասում՝ «Վլադիմիր, ժամանակն է, որ դու դադարեցնես։ Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»։ ▫️Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել։ Դոնալդ Թրամփ
🟨 Սիրելի արաբկիրցիներ, վաղը 10:30-ից լինելու եմ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեներում. ▫️Կոմիտաս 40, ▫️Կոմիտաս 35, ▫️Կոմիտաս 23/1, ▫️Կոմիտաս 26, ▫️Կոմիտաս 9: Տիգրան Ավինյան
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարի սպասարկումը վերականգնված է։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ ▫️Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք։ Երևանի քաղաքապետարան
🟨 Աշխարհի առաջնության եզրափակչի երկու խաղակեսերի միջև ընդմիջումը կարող է տևել 30 րոպե՝ 15-ի փոխարեն՝ Ջասթին Բիբերի, Մադոննայի, Շակիրայի և BTS-ի ելույթների պատճառով։ The Times