🟨 Մի շարք անձանց վճարվել է գումար՝ Սամվել Կարապետյանին աջակցող հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով։ Քննչական կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան
🟨 Ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․ հաղորդում է ներկայացվել ՔԿ։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող…
🟨 Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումները անընդունելի են, և որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ ▫️Արաղչին նշել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանից և որ համապարփակ հետաքննություն կանցկացվի։