🟨 ՌԴ Իվանովոյի մարզում վթարի է ենթարկվել Ան-22 ռազմական ինքնաթիռ՝ վերանորոգումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ։ ՌԴ ՊՆ
🟨 «Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ ▫️Այժմ մենք աշխատում ենք ՀՀ կառավարության հետ` ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Հայաստանի ստեղծարար բիզնես միջավայրը` Forbes Germany-ի անդրադարձում։ Գերմանիայում և Շվեյցարիայում լույս տեսնող Forbes-ը Pogossian Luxury Brand House-ի («ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ) մասին ծավալուն հոդված է հրապարակել։ ▫️Հոդվածի վերնագիրը խոսուն է՝ «Սիգարոն. Հայաստանի լյուքս ոլորտի և նորարարության առաջամարտիկ»։ Անդրադարձ է կատարված Luxury Brand House-ի բրենդերին, որոնց թվում են Cigaronne-ը, Jardins d’Arménie ռոյալ բրենդին, Godfather օղին և LiveChef թվային գաստրո հարթակը։
🟨 Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն․ մասամբ փլուզվել է միջնապատը։ ▫️Մեկ տուժած տեղափոխվել է ԲԿ։ ՆԳՆ փրկարար ծառայություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բռնությունը տեղ չունի ՀՀ-ում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց եղանակով՝ hartak.am-ի միջոցով։ ▫️Դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո ենթակա չէ փոփոխման։ Ընդունման մասին կստացվի ծանուցում։ Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի Ձեր կողմից հաստատված էլեկտրոնային հասցեին։ Սրբուհի Գալյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինան իրավունք չունի հրաժարվել տարածքներից։ ԱՄՆ-ն ցանկանում է գտնել փոխզիջում, բայց երբ խոսքը վերաբերում է տարածքներին, դրանք չկան։ ▫️Թրամփն ունի պատերազմն ավարտելու իր տեսլականը, որը տարբերվում է ուկրաինականից։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Ամեն ինչ կանենք ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար՝ պաշտպանական կարողությունների ամրապնդումից մինչև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության քաղաքականության համաձայնեցում։ Վլադիմիր Պուտին
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելեցինք Երևան — Աշտարակ մայրուղի և Քանաքեռավանը Թբիլիսյան խճուղուն կապող ճանապարհ ՝ տեղում տեսնելու իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան