🟨 Պենտագոնը մշակում է Իրանին «վերջնական հարված» հասցնելու ռազմական տարբերակներ, որոնք կարող են ներառել ցամաքային ուժերի կիրառում և լայնածավալ ռմբակոծություններ: Axios ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մարտի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի առանձին հատվածներում եղանակի կանխատեսման թվային մոդելները հաշվարկում են ամսական նորմային մոտ տեղումների քանակ։ Լևոն Ազիզյան
🟨🟥 Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են. ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ կմեղադրեմ։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին։ ▫️Ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կռվելու և այլնի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։ ▫️Ղարաբաղում իրականացրին իշխանափոխություն, շնորհավորում էին իրար, ու հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այն, ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյան
🟨 Եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու։ Եվ այդ պրոցեսի մեջ գիտենք՝ սովորաբար ով է ամենաշատը տուժողը լինում։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱԹՍ-ն հարվածել է թուրքական նավթատարի Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ ▫️Վնասվել են նավի տախտակամածը և շարժիչային հատվածը, անձնակազմը չի տուժել։