🟨 Հայաստանի պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մասնակցել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը։
🟨 Եգիպտոսի պատվիրակության անդամները վիճաբանել են Տեխասի ոստիկանության հետ հյուրանոցում՝ Աշխարհի առաջնության 1/16-րդ տուրում Ավստրալիայի հետ խաղից առաջ։
🟨 Ըստ երևույթին, «Ուժեղ Հայաստանը» գալու է և «Հայաստան» դաշինքի նիշն է վերցնելու՝ «դավաճան», «թրքաբարո», «թրքամոլ», եսիմինչ․․․ ▫️Տեսանք՝ «Հայաստան» խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ՝ կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Ռուբեն Ռուբինյան
🟨 Ասում են, որ ես սովորել եմ Թուրքիայում, ստում են։ Ես իմ ուսանողական տարիներն անցկացրել եմ սկզբից Հայաստանում՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին, հետո Լոնդոնում, հետո Լեհաստանում։ ▫️Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ։ Ռուբեն Ռուբինյան
🟨 Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկում նշված են մի շարք երկրների վարչապետերի անուններ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի անունը։
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտե