🟨 Այսօր ես խոսեցի համաշխարհային առաջնորդների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը: ▫️Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում։ ՄԹ վարչապետ Քիր Սթարմեր
🟨 Արարատ համայնքում պաշտոնապես բացվել է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։ ▫️Գործարանում աշխատում է 240 աշխատակից, նախատեսվում է այդ թիվը հասցնել ավելի քան 500-ի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ ▫️Ստորաբաժանումները կատարում են առաջադրանքներ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ ▫️Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցությանը, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։ Լեհաստանի ԱԳՆ
🟨 ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի մասին հայտարարությունը։ ▫️Հույս ունենք, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները՝ նպաստելով երկու երկրների և Կովկասի տարածաշրջանի զարգացմանը: ԱՄԷ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփի վարչակազմը 43 երկիր ներառող ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի։ ▫️Սահմանափակումների նոր համակարգը կբաժանվի երեք մակարդակի՝ կարմիր, նարնջագույն և դեղին։ The New York Times ՄԱՆՐՍՄԱՍՆԵՐ
🟨 Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով նախատեսվում է կրճատել ԱՄՆ 7 պետական գործակալությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ «Գլոբալ մեդիայինը», որի մեջ են մտնում «Ամերիկայի ձայնը», «Ազատ Եվրոպա/Ազատությունը» և այլն։ New York Times ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ