🟨 Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի։ Մինչ այդ շփումները շարունակվում են այլ մակարդակներում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Մասուդ Փեզեշքիանի հետ։
▫️Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
🟨 Չեմ պատրաստվում հրաժարական տալ։ ▫️Պատրաստ եմ առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նոր ընտրությունների, եթե դա պահանջի ընդդիմությունը, բայց կարծում եմ, որ այդ ընտրություններն ինձ ավելի համոզիչ հաղթանակ կտան։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ
🟨 Սերբիայում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 56 մարդ, 22-ը ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակումների և գույքը վնասելու համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ
🟨 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ▫️Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին և ընդգծել, որ Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա հութիների շարունակվող հարձակումները չեն հանդուրժվի: ԱՄՆ Պետդեպարտամենտ