🟨 Հնարավոր է անհրաժեշտ լինի ՌԴ-ի հետ խոսել այդ հարցի [Ուկրաինային Tomahawk-ներ ուղարկելու] շուրջ, դա ագրեսիայի նոր քայլ է: Եթե այս պատերազմը չլուծվի, նրանց կուղարկեմ Tomahawk-ներ։ Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ «Էրեբունի–Երևան» տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ▫️Տասնյակ հազարավոր քաղաքացիներն էլ իրենց մասնակցությամբ «Էրեբունի–Երևան»–ը հաստատեցին որպես կյանքի եւ խաղաղության տոն։ Կեցցե՛ք։ Նիկոլ Փաշինյան
⬛️ Արամուս բնակավայրի դաշտամիջյան հատվածում այսօր տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերվել։ ▫️Արամուսի 61-ամյա մի բնակիչ որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ՝ սպանելով նրանց։ ▫️Կրակողը ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ ▫️Կան հրդեհի ծխացող օջախներ։ ՆԳՆ Փրկարար ծառայություն