🟨 Նոյեմբերի 6-ին «Նոա» — «Սիգմա Օլոմոուց» խաղի պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 00:15: ▫️Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։ «Նոա» ակումբ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը դեկտեմբերի 18-ին և 19-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ծիծեռնակաբերդում այս պահին սկսված աշխատանքները մինչև ապրիլ ավարտվելու են։ ▫️Հուշահամալիրը, թանգարանը բաց է, աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ դրանք չխանգարեն որևէ այցելուի մուտքին: Ժաննա Անդրեասյան
🟨 Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածք օտարելու և փողերի լվացման մեջ։ ▫️ Գուլոյանն ընդունել է մեղադրանքն ու վերականգնել համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասը։ Հակակոռուպցիոն կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել սիոնիստական ռեժիմին, պահպանել իր ռազմական բազաները և միջամտել տարածաշրջանի գործերին, Իրանի հետ համագործակցությունը հնարավոր չէ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի