🟨 Որ երկրում ապրել են ադրբեջանցիները, աջակցել են նրանց պետականությանը։ Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ ▫️20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬛️ Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել: ▫️Նրանք մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությանը խոչընդոտելու մեջ։
🟨 Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Առողջապահության նախարարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Ըստ Shamshyan.com-ի՝ Բրյուսովի համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։ ▫️Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ