🟨 Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի թիրախներին՝ ի պատասխան շարժման կողմից հրադադարի «կոպիտ խախտման»։
🟨 Դոնալդ Թրամփը Կոլումբիայի նախագահին անվանել է թմրանյութերի առաջնորդ, և պահանջել վերջ տալ թմրամիջոցների արտադրակետերին, հակառակ դեպքում դա կանի ԱՄՆ-ն։
🟨 Կենդանաբանական այգու ծառուղիներում այսօր ավելի քան 100 արծաթափայլ եղևնու մատղաշ տնկիներ են տնկվել։ ▫️Նախաձեռնությունն իրականացվել է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հետ համատեղ: Ծառերը նվիրել է հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ գերմանացի քահանա Կառլ-Հայնց Շայդեն։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահին։ ▫️Իսրայելի ՊՆ-ն պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները փորձում են վերականգնել սահմանային տարածքի վերահսկողությունը։ ՀԱՄԱՍ-ը հերքում է։ Ynet
🟨 Digitec2025-ում Երևանի քաղաքապետարանը ներկայացել էր իր տաղավարով, որում ներկայացվել է քաղաքային կառավարման կենտրոնի մոդելը: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գավառի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ նախնական տվյալներով՝ գազի արտահոսքից։ Տուժել է մեկ մարդ։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։ ▫️10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ազատության հրապարակում, ի աջակցություն ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի, 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք։ ▫️18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ: Իրազեկ քաղաքացիների միավորում ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ