🟨 Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն են կազմակերպել։ ▫️Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ ՇՄՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք կառուցապատողներին տրամադրվող տարատեսակ արտոնությունները։ ▫️Շինթույլտվության ժամկետների երկարացման տուրքերի արտոնությունները դիտարկվելու են նաև շինհրապարակների կահավորման կոնտեքստում։ Տիգրան Ավինյան
🟨 Էրեբունի–Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ն, Դիանա Աբգարի անվան զբոսայգում կկայանա գարեջրի փառատոն։ ▫️Փառատոնին զուգահեռ կանցկացվի դիջեյ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դիջեյ Բենի Բենասին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա Թաթա Սիմոնյանը։ ▫️Միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մայրաքաղաքի 2807-ամյակին նվիրված տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում: ▫️Հոկտեմբերի 12-ին կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: ▫️Իսկ ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։ Երևանի քաղաքապետարան