🟨 Թուրքիան հաջորդ տարվա առաջին կեսին ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ ▫️Երբ վերջնական ստորագրություններ դրվեն, արագ կկարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները։ Թուրքիայի ԱԳՆՀաքան Ֆիդան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել։ Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով: ԱՆ ՀՎԿԱԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին: ▫️ Երկուստեք ընդգծվել է համաձայնեցած սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ «Նյու Յորքի հռչակագիրը»։ ▫️Փաստաթղթին կողմ է քվեարկել 142 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, դեմ՝ 10-ը, 12 երկիր ձեռնպահ է մնացել։
🟨 Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում ապամոնտաժվել են անօրինական կրպակները։ ▫️Տարածքը կբարեկարգվի և կվերադարձվի երևանցիներին՝ որպես մաքուր ու բաց հանրային տարածք։ Երևանի քաղաքապետարան