🟨 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը: ▫️Միջոցառումը կհամախմբի ավելի քան 50 000 այցելուի և կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads
🟨 MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը հայտնել է, թե ապացույց չկա այն մասին, որ ՌԴ նախագահ Պուտինը հետաքրքրված է որևէ բանակցված խաղաղությամբ, բացի Ուկրաինայի կապիտուլյացիայից։ Reuters
🟨 Սեպտեմբերի 18-ին Հաագայում տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում և Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Մալխաս Ամոյանը (77 կգ) 5։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Աբդևալիին և դուրս եկավ ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ ▫️Եզրափակչում նրա մրցակիցն Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նոա Կուսական է։
🟨 Պաբլո Պիկասոյի 1943 թ․ նկարած՝ Դորա Մաարի (ֆրանսիացի լուսանկարչուհի) մինչ այժմ անհայտ դիմանկարը ցուցադրվել է Փարիզում․ այն հոկտեմբերի 24-ին կհանվի աճուրդի։ AFP
🟨 Աշխարհում առաջին AI նախարարը՝ Դիելլան, Ալբանիայի խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ նշել է, որ նա «ոչ թե մարդկանց փոխարինելու, այլ օգնելու համար» է ստեղծվել։