🟨 Թրամփի՝ ՄԹ այցին ընդառաջ ակտիվիստները ակցիա են կազմակերպել` Վինձորի ամրոցի պատին ցուցադրելով Թրամփի և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփսթինի նկարները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյան
🟨 Ըստ Axios-ի` Իսրայելը Սիրիային նոր համաձայնագիր է առաջարկել, ըստ որի, Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած տարածքը կբաժանվի 3 գոտու: Դրա դիմաց Իսրայելը աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը սիրիական տարածքից, բացի ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռան գագաթից: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ինձ համար մեծ պատիվ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմանը և, միևնույն ժամանակ, ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ▫️Սա կլինի հավերժ բարեկամություն ինձ և, ամենակարևորը, ԱՄՆ-ի համար։ Դոնալդ Թրամփ
🟨 ՌԴ-ն պատրաստվում է ևս 2 լայնածավալ հարձակողական գործողության։ Պուտինը կռվում է, բոլորը խնդրում են դադարեցնել, բայց խնդրել պետք չէ, ուժ է անհրաժեշտ։ ▫️ Ես պատրաստ եմ առանց նախապայմանների հանդիպել Թրամփի և Պուտինի հետ։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Ես սիրում եմ Ուկրաինան, ուկրաինացի ժողովրդին, բայց այդ երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի, ես դա կկանգնեցնեմ։ Վերջին 8 ամիսների ընթացքում 7 պատերազմ եմ դադարեցրել։ Դոնալդ Թրամփ
🟨 2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237603 զբոսաշրջիկ)։ Գևորգ Պապոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ