🟨 Աշխարհում առաջին AI նախարարը՝ Դիելլան, Ալբանիայի խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ նշել է, որ նա «ոչ թե մարդկանց փոխարինելու, այլ օգնելու համար» է ստեղծվել։
🟨 Մակրոնը և նրա կինը օրերս ԱՄՆ-ում զրպարտության հայց են ներկայացրել աջակողմյան հայացքներով աչքի ընկնող հաղորդավար Քենդիս Օուենսի դեմ։ ▫️Օուենսը ամիսներ շարունակ տարածել է թեզը, թե իբր Բրիջիտ Մակրոնը կարող է տղամարդ լինել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, քանի դեռ արդյունք չկա, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել։ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի մասին
🟨 Համայնքային բյուջեով տարեկան փոխում ենք մոտ 500 վերելակ։ Այս տարի 507 վերելակ ենք փոխելու: ▫️Եվս 3 տարի այս նույն տեմպը պահելով և երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով, Երևանում վերելակային ֆոնդն ամբողջապես կվերազինենք, և հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա։ Տիգրան Ավինյան
🟨 Ի պատիվ Թրամփի, որը հետևողականորեն բարձրացնում է Bitcoin-ի կշիռը ԱՄՆ ֆինանսական քաղաքականության մեջ, կրիպտո ներդրողները ԱՄՆ Կապիտոլիումի մոտ ժամանակավորապես տեղադրել են Թրամփի արձանը՝ ձեռքին Bitcoin։
🟨ԱՄՆ Կենտրոնական բանկը 0.25 կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ◽️Ակնկալվում է, որ շուկան, այդ թվում՝ արժեթղթերի ու կրիպտոարժույթի, միանգամից կարձագանքի որոշմանը։
🟨 Մայրաքաղաքում մեկնարկել է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագիրը, որն ընդգրկում է 9 վարչական շրջան: ▫️ 12 հասցեում ավարտվել է կոյուղագծերի կառուցումը: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեկ տարվա պատերազմի արժեքն այսօր 120 միլիարդ դոլար է, 60 միլիարդն Ուկրաինայի բյուջեն է, ևս 60-ը պետք է գտնեմ հաջորդ տարվա համար։ ▫️A պլանը պատերազմի ավարտն է, B պլանը՝ 120 միլիարդ դոլար։ Վոլոդիմիր Զելենսկի