🟨 1999թ. հոկտեմբերի 27-ի կեսօրին նախագահականում կայացել է ԼՂ հարցով կարևոր հանդիպում՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի այցի շրջանակներում։ ▫️Հանդիպման ժամանակ քննարկվել են Քոչարյան-Ալիև բանակցությունների մանրամասները, որոնցից որոշները, ըստ Թալբոթի, վարչապետ Վազգեն Սարգսյանի համար նորություն էին։ Radar Armenia-ններկայացնում է, թե ինչ են պատմում հանդիպման մասնակիցները դրա բովանդակության մասին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ո՛չ ես, ո՛չ ուկրաինացի ժողովուրդը երբեք չենք ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի որևէ որոշում, եթե Ուկրաինան ներգրավված չլինի դրանցում։ ▫️Բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն չորս կողմ՝ Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Փետրվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է։ ▫️Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨🟥 Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն՝ փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան
🟨 Փետրվարի 16-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում թույլ բուք է։ ▫️Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ