🟨 Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-29-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյան
🟨 Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, վերջինը շրջվել է։ ▫️10 քաղաքացի հոսպիտալացվել է։ ՆԳՆ փրկարար ծառայություն
🟨 Ռուսական ԱԹՍ-ն ներթափանցել է Ռումինիայի տարածք 10 կմ խորությամբ և շուրջ 50 րոպե մնացել ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդային տարածքում։ ▫️Սա Ռուսաստանի կողմից պատերազմի ակնհայտ ընդլայնում է։ Վոլոդիմիր Զելենսկի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Լեհաստանի Լյուբլինի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է Ուկրաինայի հետ սահմանային գոտում ԱԹՍ-ների կասկածելի ակտիվության պատճառով։ ՀՕՊ-ը մարտական պատրաստության վիճակում է։ Լեհաստանի օդային տրանսպորտի գործակալություն
🟩 Հայ բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը չիտայում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովին և դարձել միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։