🟨 Ռուսաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ ▫️Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Մարիա Զախարովա
🟨 Մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով։ Այս համատեքստում ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները: ▫️Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով: Ալեն Սիմոնյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Պուտինը Լուկաշենկոյին է ներկայացրել ռուս-ամերիկյան երկխոսության առաջընթացի վերաբերյալ իր գնահատականները։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը։