🟨 Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում։ Մեր շահերը համընկնում են՝ պահպանելով առևտրային ուղիների բաց լինելը, էներգիայի հոսքը և մատակարարման շղթաների կայունությունը։ ▫️ԵՄ-ն գնահատում է Թուրքիայի ջանքերը՝ աջակցելու Իրանի հակամարտության դեէսկալացիային և դիվանագիտական կարգավորմանը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
🟨 ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ԱԺ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը: ◽️Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ
🟨 Երբ տարածվեց տեղեկություն առ այն, որ Նարեկ Կարապետյանը, հնարավոր է, հանդիսանում է ՌԴ քաղաքացի, պաշտոնական կայքն այդ մասով դարձավ անհասանելի։ ▫️Եթե քաղաքացին հավակնում է ՀՀ պատգամավոր կամ վարչապետ դառնալ և սուտ տեղեկություններ է ներկայացնում ԿԸՀ, դա քրեորեն պատժելի արարք է։ Ալեն Սիմոնյան