🟨 Հայաստանը և Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման։ ▫️Հայաստանը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ օրվա և վայրի վերաբերյալ։ Ալեն Սիմոնյան
🟨 Մեզ պետք է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չմնա: Մեզ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ ▫️Նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը։ Սա ցույց է տալիս, որ պատրաստվում են նոր պատերազմի։ Եթե խաղաղություն են ուզում, սրա կարիքը չկա։ Իլհամ Ալիև
🟨 Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է: Իլհամ Ալիև
🟨 Խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման։ ▫️Պատրաստ ենք քննարկումներ սկսել ժամկետների և վայրի մասին։ Քննարկումների ժամանակ կփորձենք մեր պատկերացումները մոտեցնել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հատուկ բանագնաց Ուիթկոֆը և ԱՄՆ այլ ներկայացուցիչներ ներկա պահին շատ լուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանում՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Դոնալդ Թրամփ
🟨 Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ ▫️Քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ։ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ