🟨 Ուկրաինական կողմի հետ հրադադարի համաձայնություն ունենք, նույնը փորձում ենք հասնել Ռուսաստանի հետ։ Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք: ▫️Պուտինի հետ քննարկումները լավ են ընթանում, բայց իրավիճակը շատ բարդ է։ Դոնալդ Թրամփ
🟨 Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ ▫️Սա նշանակալի առաջընթաց է հարաբերությունների կարգավորման հարցում և ձեռքբերում՝ տարածաշրջանային անվտանգության համար։ ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթ
🟨 Հեսա էն մարդկանցից մեկը, ով Ղարաբաղի համար պետք է կռվեր, բայց ակնհայտ է, որ չի կռվել, հիմա ՌԴ-ում է, կամ ՌԴ համարով է, հայերեն գրել չգիտի: Պապիկ-Տատիկ արձանի նկարն է դրել, խաչեր շարել, հայկական կոդը որպես անուն գրել ու ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիս: Փոխանցել եմ իրավապահներին, հուսամ կգտնեն nkr009-ին: Ալեն Սիմոնյան
🟨 Բրազիլիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է հետամուտ լինել դիվանագիտությանը և երկխոսությանը՝ որպես կայուն խաղաղության և կայուն զարգացման ճանապարհ։ ▫️Ակնկալում ենք, որ խաղաղության պայմանագրի գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Բրազիլիայի ԱԳՆ
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները։ ▫️Նա գոհ է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է խնդիրների լուծմանն ուղղված կողմերի ջանքերին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ
🟨 Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը։ ▫️Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։ ▫️Համալսարանում նաև հիմնանորոգվել է բակային տարածքը, ▫️Ստեղծվել է նոր, կանաչ այգի, ▫️Բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, ▫️Շուտով կշահագործվի նոր, արդի սպորտային համալիրը: Տիգրան Ավինյան
🟨 Ծանոթացել եմ Թրամփի՝ ուկրաինացի զինվորների կյանքը խնայելու առաջարկին։ Սա իրականացնելու համար Կիևը պետք է Կուրսկի շրջանում գտնվող իր զինվորականներին հրամայի վայր դնել զենքերը։ ▫️ Թրամփը և նրա վարչակազմը ջանքեր են գործադրում ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ Վլադիմիր Պուտին
🟨 ՌԴ-ն ողջունում է հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլը։ ▫️Պատրաստ ենք հարթակ տրամադրել կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ