🟨 Հատուկ բանագնաց Ուիթկոֆը և ԱՄՆ այլ ներկայացուցիչներ ներկա պահին շատ լուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանում՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Դոնալդ Թրամփ
🟨 Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ ▫️Քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ։ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեն էներգետիկ համագործակցության շուրջ, ապա Եվրոպայի համար գազատար կարող է ապահովվել և կստանա մատչելի գազ։ Վլադիմիր Պուտին
🟨 Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ ▫️Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում։ Վլադիմիր Պուտին
🟨 Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58 276 թուփ, 344 939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։ ▫️Կառուցվել և արդիականացվել է շուրջ 31 068 գծմ նոր ջրագիծ և ոռոգման ցանց, նորոգվել 1553.5 գծմ ոռոգման ցանց։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ ▫️ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սահմանադրության փոփոխության հետ կապված Բաքվի հետ քննարկումներ չեն անցկացվել։ ▫️Հիմա կա նոր իրողություն, որը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է, որը բոլոր մտահոգությունները հասցեագրում և լուծում է։ Նիկոլ Փաշինյան
🟨🟧Խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա։ ▫️Այս համաձայնագրում ԵՄ դիտորդների մասին ոչ մի բառ չկա։ Կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյան