🟨 Հուսով եմ՝ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարին։ Մենք այսօր և վաղը կհանդիպենք ՌԴ ներկայացուցիչների հետ։ ▫️Կարծում եմ՝ այս շաբաթ կխոսեմ Պուտինի հետ Դոնալդ Թրամփ
🟨 Մեզ համար անընդունելի է, երբ հրամաններ են տալիս։ ԱՄՆ-ն ասում է՝ եթե դուք սա չանեք, մենք այս բանը չենք անի։ ▫️Մենք չենք պատրաստվում կարմրել ինչ-որ մեկի առջև։ Ընդհանրապես չենք բանակցի, ինչ ուզում եք՝ արեք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
🟨 Ամերիկյան կողմից առաջարկ եղավ 30 օրով լիարժեք զինադադար հաստատել ողջ ճակատային գծի երկայնքով։ ▫️ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին անել դա, այսինքն՝ մենք համաձայն ենք, եթե ռուսները համաձայնեն, հրադադարը կգործի։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները։ ▫️Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
🟨 Ուկրաինական պատվիրակությունը հանդիպմանը ներկայացրել է կոնկրետ քայլեր ու առաջարկներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ ▫️Մոտ օրերս բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ Թրամփի խորհրդական Մայք Ուոլց
🟨 Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհայտնի, որ փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է: ▫️Պատվիրակությունները քննարկել են հումանիտար ջանքերի կարևորությունը՝ որպես խաղաղ գործընթացի մաս։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակ