🟨 Մեկնարկել ենք մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը, որը կարևոր է հնարավոր բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքը բացառելու համար։ ▫️Բարելավվել ենք նաև սննդի որակը՝ լուրջ վերահսկողություն սահմանելով։ Տիգրան Ավինյան
🟨 «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և Գրոզնիում արտակարգ վայրէջք կատարելու փոխարեն՝ ուղարկվել Ղազախստան։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հանրային հեռուստաընկերությունը Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ [Այդ պատճառով] Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ ▫️Ուղերձը հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
🟨 Էրդողանը միջնորդություն է ներկայացրել դատարան պահանջելով պատժել 16-ամյա պատանուն, ով իր ավտոշարասյան անցնելու ժամանակ անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել։ ▫️ Պատանին դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2025թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձ չի լինի, եթե անշարժ գույքը գտնվում է Երևանում։ ▫️Հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի դեպքում վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750.000 դրամը։ ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ ▫️Փաշինյանը միացել է տեսակապով, նիստին ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩2024թ. Էրեբունիում՝ ▫️ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց, ▫️ նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք, ▫️փոխարինվել է 27 վերելակ, ▫️բարեկարգվել է 14 բակ, կառուցվել՝ 2 ֆուտբոլի դաշտ, ▫️տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք, ▫️մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ, ▫️կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի, ▫️կառուցվել է հեղեղատար համակարգ: