🟨 Հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը ՀՀ ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռելսերի վրա։ Նիկոլ Փաշինյան
🟨 3 օրում ոչնչացրել ենք 42 ռազմանավ, շարքից հանել ենք Իրանի ռազմաօդային ուժերը, ոչնչացրել ենք կապի միջոցները։ Նրանց գործերը լավ չեն ընթանում։ Դոնալդ Թրամփ
🟨 ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։ ▫️Մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։ ՀՀ ԱԳՆ
🟨 CNN-ը արբանյակային կադրերով ներկայացնում է Իրանում ավերածությունները՝ միաժամանակ բացատրելով, թե ինչպես է ստացվում, որ գերճշգրիտ հարվածները վնաս են հասցնում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
🟨🟩 ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթերը չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ ▫️Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Արարատ Միրզոյան
🟨 ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում։ Ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: ▫️Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան։ ՀՀ ԱԳՆ