🟨 Բացահայտվել է List. am, Facebook, Tik-Tok, Telegram հարթակներում ու առևտրի կետերում խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր: ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳ նախարարի նկատմամբ: ▫️Պատճառը բողոքի ցույցերի ընթացքում ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների նկամտմամբ բռնություններն են: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Երևանում 2024 թ. առանձնացավ մշակութային բացառիկ նախագծերով: ▫️Շուրջ 40.000 տոմսեր են տրամադրվել համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով, խոցելի ընտանիքների երեխաներին: Երևանի քաղաքապետարան
🟨 Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ▫️Կողմերը խոստովանել են, որ Ուկրաինայում հակամարտությունը «չափազանց երկար» է ընթանում, և խաղաղության ճանապարհ գտնելու ժամանակն է։
🟨 Կահիրեում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը։ ▫️Քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր, Սիրիայում տիրող իրավիճակը։
🟨 Գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը: ▫️Լուծման առաջարկը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին, եթե արձագանքը դրական լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը: Նիկոլ Փաշինյան