🟨 Տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան
🟨 Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
🟨 Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այսուհետ կգտնվի ավելի հուսալի միջավայրում։ ▫️Կենդանին տեղափոխվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Որոշ ժամանակ անց արջին բաց կթողնեն վայրի բնություն։ Երևանի քաղաքապետարան
🟩 Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են շատ տաք հոսանքներ: Առաջիկա 10 օրերին մեր տարածաշրջանը գտնվելու է հարավային տաք հոսանքների ազդեցության գոտում: Գագիկ Սուրենյան
🟨 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը, որով փոխվում է օրհներգի քառատողերի հերթականությունը։ 🟢 Կողմ — 64 🔴 Դեմ — 5 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ